ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակը զարդարում է Փարիզը

Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակը զարդարում է Փարիզը
31.10.2019 | 17:13

ՀՀ դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը:


«Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները զարդարում են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան: Դրանք այնտեղ ցուցադրված կլինեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,- գրել է Խեմչյանը: Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ